Բնավ պարտադիր չէ լինել աթեիստ, որ մարդն ընդվզի ԱՍՏԾՈ դեմ։
Հավատն առ Աստված բոլոր դարերում էլ մարդու մեջ ժամանակ առ ժամանակ խաթարվել է։
Աստծո զորությանը հավատալուց առաջ, չպետք է կասկածել նրա գոյությանը։
Բայց Աստված ոչ թե գահին նստած արդեն զառամյալ ՀԱՅՐ Է, այլ մարդկային ԲԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐԸ։
Հավաքական մարդկությունը և յուրաքանչյուր մարդ որքան շատ բարի գործեր անի, այնքան բարության պաշարը շատ կլինի և, կուտակվելուց հետո, բաժին-բաժին կտարածվի մարդկանց մեջ և աշխարհում։
Եվ հակառակը. որքան չարիք ու դաժանություն անեն մարդիկ ու մարդկությունն ամբոջությամբ, այնքան չարը կկուտակվի և կտարածվի մարդկանց մեջ ու աշխարհում։
Մարդկությունը, այս էլ քանի դար ու հազարամյակ, ապրում է` չարիք կուտակելով` պատերազմ, ցեղասպանություններ, դաժանություն` մայրերի ու մանուկների, մերձավորի ու հարևանի, ոչ իր նմանի ու իր նմանի և բնության հանդեպ։
Պատասխանը տեսնում ու զգում ենք և, ով հոգի ունի, հոգով է զգում, ով հոգի չունի, այլ միայն մարմին, մարմնի վրա է զգում։
Բա, էլ ու՞մից ենք նեղանում։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս