ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում նորից սպառնացել է Իրանին՝ կապված Հորմուզի նեղուցի շրջափակման հետ։ «Հիշեք՝ ես Իրանին տասն օր եմ տվել, որպեսզի գործարք կնքեն կամ բացեն Հորմուզի նեղուցը։ Ժամանակը սպառվելու վրա է, 48 ժամ՝ դժոխքում հայտնվելուց առաջ»,- գրել է ԱՄՆ նախագահը։               
 

«Ղարաբաղը հանձնվել է Փաշինյանի դավաճանության պատճառով». ուկրաինացի փորձագետ․

«Ղարաբաղը հանձնվել է Փաշինյանի դավաճանության պատճառով». ուկրաինացի փորձագետ․
01.04.2026 | 12:45

Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես նրա հրամանները։ Նման եզրահանգումների է եկել ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական։

Կարդում եմ նորություն. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կայացած հանդիպման ժամանակ հռչակագիր է ստորագրել, որում ճանաչել է Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը»:

Ու ես դեռ չեմ հասկացել, թե ում հետ է նա ստորագրել այն։ Գերմանիայի և Ֆրանսիայի՞ հետ: Որքան հասկացա Իլհամ Ալիևը ոչ մեկին ոչինչ չի խոստացել դրա դիմաց և իր կողմից ոչինչ չի ստորագրել։ Այսինքն, ինչպես ես հասկացա կարդացածից ու չտեսածից, այն բանից հետո, երբ Ալիևը պարզապես ոտքերը սրբեց Փաշինյանի, ձեռքի հետ էլ ՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի որպես միջնորդների վրա, Փաշինյանն իր եվրոպացի տերերի առաջ ընդունեց Լեռնային Ղարաբաղի ՄԻԱԿՈՂՄԱՆԻ (!) հանձնումը հօգուտ Ադրբեջանի, առանց պաշտոնական Բաքվի կողմից որևէ պարտավորության (!)։

Իսկ եթե այդպես է, ապա նախագահ Ալիևի փոխարեն ես չէի շտապի համաձայնել։ Էլ ե՞րբ Երևանի իշխանություններն այսքան հնազանդ կլինեն։ Նա դեռ պետք է պահանջի նաև Զանգեզուրի միջանցքը։ Փաշինյանը անպայման դա էլ կհանձնի. նա հիմա ամեն ինչ հանձնում է (միայն թե վնասի Ռուսաստանին)։ Մի քիչ էլ սակարկեն՝ գուցե Երևան էլ տա... Դե, իհարկե, ամեն ինչ ճիշտ է, այդպես էլ պետք է լիներ․ պարզվում է, Ադրբեջանը ոչ միայն ոչինչ չի ստորագրել, այլև նույնիսկ չի ներկայացել հանդիպմանը․ «Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ»։ Այդ դեպքում ո՞ւմ հետ և ի՞նչ է ստորագրել Փաշինյանը։ Էլի նույն ծաղրածուն է, նույն ծաղրածուն․․․

Ուզում եմ հարցնել Երևանի հայերին․ դուք դեռ չե՞ք ամաչում այս խրտվիլակի համար, Երևանի հայեր, ով ձեզ հիմարաբար հանձնում է հանուն օտար շահերի։

Третья Сила Плюс

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ