Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի հերթական ոտնձգությունը հայկական ժառանգության նկատմամբ. Ամարասը հռչակվել է «ուդիական»

Ադրբեջանի հերթական ոտնձգությունը հայկական ժառանգության նկատմամբ. Ամարասը հռչակվել է «ուդիական»
19.11.2026 | 11:28

Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել ու հայկական հոգևոր, կրթական և մշակութային կենտրոնը՝ ողջ վանական համալիրով, «ուդիական» են հռչակել:
Ամարասի վանքի եկեղեցին դեռ 4-րդ դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այնտեղ բացել է արցախյան առաջին դպրոցը։ Սակայն այս պատմական փաստերը որևէ կերպ չեն կաշկանդում ադրբեջանցիներին՝ խեղաթյուրելու պատմությունն ու սրբապղծելու հայկական հոգևոր ժառանգությունը:
Այս ամենը հեշտությամբ իրականացվում և «մարսվում» է գործող իշխանության ուրացման, սեփական ժողովրդի պատմությունն ու արժեհամակարգը դավաճանելու և Ադրբեջանին ամբողջապես հպատակվելու պայմաններում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ