Բեկորն ասում էր. «Կան մարդիկ, ովքեր ներկայանում են ազգի անունից, և կան մարդիկ, որոնց անունով ներկայանում է ազգը»:
Հայաստանն անհատների երկիր է՝ բացառիկ տականքների և բացառիկ նվիրյալների: Բացառիկ տականքների մի կույտ կարող է երկիրը հետ շպրտել հարյուրամյակով, կանգնեցնել կործանման, ձուլման ու բարոյական անկումի վերջնակետին, և բացառիկ նվիրյալների մի խումբ կարող է «մերան» հանդիսանալ մի ամբողջ վերելքի ու հաղթանակի համար:
Այսօր ազգի մերանի՝ նվիրյալ զավակների օրն է, ովքեր դեռ կան, ապրում են մեր մեջ՝ իրենց մեջ դեռևս չունենալով Դավթի զարթոնքի հսկա պոտենցիալը: Մի օր կզարթնի մեր հավաքականության Դավիթը խոր քնից և կսրբի ու կտանի բոլոր նրանց, որոնց պատճառով ազգն այսօր գլխիկոր է, հուսահատ ու հաղթանակների կարոտ: ԱՄԵՆ:
Փա՜ռք քեզ, Հայո՛ց բանակ:
Փա՜ռք որդիներիդ, որ անմահացան քո լինելիության համար:
Փա՜ռք ողջերիդ, ովքեր դեռ իրենց խոսքը կասեն:
Գագիկ Ասատրյան