Այս օրը շնորհավորելու համար չէ միայն։
Այս օրը հիշեցնելու համար է՝ ով ենք մենք, երբ կանգնած ենք։
Հայոց բանակը ձևավորվել է ոչ թե հրամանով, այլ ներքին պարտադրանքով՝ չկորչելու։ Հայ զինվորը ծնվել է այն պահին, երբ հայը հասկացել է՝ իր գոյությունը ուրիշի խղճին վստահել չի կարելի։
Հայ ռազմիկը պատմության մեջ միշտ կանգնած է եղել ոչ թե թվով, այլ տեսակով։ Հայկ Նահապետից մինչև Վարդանանց, Սարդարապատից մինչև մեր օրերը՝ հայը կռվել է ոչ միայն թշնամու դեմ, այլ նաև հուսահատության, վախի և մոռացության դեմ։ Եվ ամեն անգամ հաղթել է այնքանով, որքանով չի նահանջել իր ինքնությունից։
Կա մի պարզ, բայց անանց ճշմարտություն․ բանակը միայն զենքով չի կառուցվում, այն կառուցվում է գաղափարով։ Հայ զինվորը ուժեղ է այնքանով, որքանով գիտի՝ ինչի համար է կանգնած դիրքում։
Այսօր Հայոց բանակը միայն սահման պահող կառույց չէ։ Այն հայի հավաքական կամքն է՝ չհաշտվել պարտության հետ։ Բանակն այն սահմանն է, որտեղ վախը կանգ է առնում, իսկ պատասխանատվությունը՝ սկսվում։ Այն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր զինվոր կրում է իր մեջ ոչ միայն զենք, այլ ամբողջ պատմությունը՝ իր անցյալով ու ապագայով։
Հայ զինվորը չնահանջող տեսակ է։ Նա կարող է հոգնել, կարող է ցավ զգալ, բայց չի կարող հրաժարվել իր կոչումից՝ պաշտպան լինել։ Որովհետև հայրենիքը նրա համար տարածք չէ միայն, այլ պատիվ է։ Իսկ պատիվը պաշտպանվում է մինչև վերջ։
Այս օրը կոչ է բոլորին՝ հիշել, որ բանակը բանակ է այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն է բանակ։ Քանի դեռ հայը իր ներսում չի հանձնել դիրքը, արտաքին սահմանը նույնպես կանգուն է։
Եվ թող այս միտքը դառնա մեր միասնական խոսքը ու տարածվի:
Հայոց բանակը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ հայը որոշել է չնահանջել։
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը:Պատիվ եմ ունեցել ծառայելու:
Փա՜ռք Հայոց բանակի բոլոր զինվորականներին:
Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին:
Հայկ Մովսիսյան