Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.12.2025 | 22:00
Տե՛ր,
օրը ծնվում է Քո շնորհազարդ լույսով, գիշերը նահանջում է լույսի առաջ, ինչպես նահանջում են մտահոգությունն ու ծանր մտքերը Քո ողորմության ճառագայթների տակ։
Տե՛ր Հիսուս,
Տու՛ր ինձ խաղաղություն, ոչ այն խաղաղությունը, որ կախված է հանգամանքներից, այլ այն, որ ծնվում է ներսում և չի խախտվում արտաքին աղմուկից։
Տու՛ր ինձ իմաստություն,
որ տարբերեմ կարևորն ավելորդից,
սովորեցրու ինձ չարձագանքել ամեն բառի, չվիճել ամեն կարծիքի հետ,
և չկորցնել սիրտս իմաստազուրկ պայքարների մեջ։
Փառք Քեզ բարերար և բազումողորմ Աստվա՛ծ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ