Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Ինձ եմ որոնում

Ինձ եմ որոնում
03.02.2026 | 13:06

Այս դատարկ, դատարկ ամայության մեջ

ինձ եմ որոնում։

Ես ինչ-որ բանի սկիզբն եմ փնտրում

իմ անցածի մեջ,

այնտեղ, ուր կյանքը ինձ բաց է թողել,

ես վայրի ծառի արմատ եմ թաղել․

այն, ինչ չմնաց ինձանից առաջ,

պետք է ինչ-որ տեղ

ապրել սովորեր՝

թեկուզ հողի մոռացության մեջ։

Թողել եմ սերը․

նրանք ծնվել են

առավոտներից,

երեկոներից,

որոնք մանկան պես մաքուր են եղել

ու եղել են ջինջ։

Ես այդ հեռավոր օրերի համար

դեռ պիտի ապրեմ։

Եվ եթե ծալեմ ծունկս դեպի վար,

և փոքրությունս,

որ դուք կարծել եք՝

մանր եմ եղել,

մանանեխի պես

կհառնի վերև։

Եվ շուքիս կգաք,

կնստեք հովիս՝

այդ անծայրածիր…

և դատարկ,

դատարկ…

դատարկ կմնաք։

Վարս ՉԱՐԵՆՑ

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ