Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հակաթուրքական ճամբարից անցում դեպի թուրքական ճամբար

Հակաթուրքական ճամբարից անցում դեպի թուրքական ճամբար
04.08.2026 | 11:41

Ի հակակշիռ Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի, Հնդկաստանի միջև տարբեր նախագծերի, այդ թվում` լոգիստիկ, Թուրքիան նախաձեռնել էր «Զարգացման ճանապարհ» (Development road) միջանցքը, որը լոգիստիկ ուղի է` Պարսից ծոցի իրաքյան նավահանգիստները Թուրքիայի սևծովյան նավահանգիստների հետ դեպի Հարավային Եվրոպա ելքի և Իրան, Հորդանանի Աքաբա նավահանգիստ (Կարմիր ծով), Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի ափամերձ միապետությունները միմյանց միացնելու նպատակով:

Հետաքրքիրն այն էր, որ այս նախագծը, ըստ էության, նպատակ ունի հակակշռել Իսրայելի գործուն մասնակցությամբ նախաձեռնված Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքին (India-Middle East-Europe Economic Corridor IMEC) նախագծին, որը շրջանցելու էր Թուրքիան։

Ժամանակին Թուրքիան հայտարարում էր, որ սա հակաթուրքական նախագիծ է։

Եվ հետաքրքիրն այն էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել են միանալ թուրքական այս նախագծին։

Արա ԼՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Դե ի՞նչ, հակաթուրքական ճամբարից անցում դեպի թուրքական ճամբար փաստորեն այսպիսին պետք է լիներ, ավելի շուտ` «ստոկհոլմյան սինդրոմով»:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ