«Գործադիր իշխանությունը չի կարող հանրաքվեն օգտագործել խորհրդարանի կամքը շրջանցելու համար»
08.11.2026 | 17:56
Քանի որ ամենօրյա ռեժիմով շահարկվում է այն արհեստական ներմուծված թեզը, թե իբր ընդդիմադիր քաղաքական ուժերը խոչընդոտում են հանրաքվեի, որպես ժողովրդավարական ինստիտուտի կիրառմանը, նկատենք, որ Վենետիկի հանձնաժողովը, կանխատեսելով ժողովրդավարության շղարշի ներքո հնարավոր նկրտումները, հստակ բացահայտել է այդ «փաստարկի» խորքային իմաստը.
«Գործադիր իշխանությունը չի կարող հանրաքվեն օգտագործել խորհրդարանի կամքը շրջանցելու համար։ Եթե սահմանադրական փոփոխությունների համար խորհրդարանում պահանջվում է որակյալ մեծամասնություն, իսկ հանրաքվեում բավարար է ձայների պարզ մեծամասնությունը, ապա կառավարությունը, չունենալով խորհրդարանում անհրաժեշտ աջակցությունը, կարող է փորձել հարցն անմիջապես ներկայացնել ժողովրդին՝ շրջանցելով սահմանադրական ընթացակարգը». CDL-REF(2020)070։
Իմ կողմից միայն հավելեմ, որ եթե կային հանրաքվեի իրական ջատագովներ, ապա չպետք է տարածքային փոփոխություններն անգամ այլ խմբագրությամբ հրամցնեին, միայն թե խուսափեին հանրաքվեից:
Գևորգ Դանիելյան
Մեկնաբանություններ