ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ստեփանակերտում անցկացվում է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը

 Ստեփանակերտում անցկացվում է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը
17.06.2017 | 17:52

Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սկսվել է hայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը և Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:


Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Բացելով համաժողովը Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայկական կուսակցությունների հերթական համաժողովի անցկացումը Ստեփանակերտում փաստում է, որ հաջողվել պարբերաբար Արցախում քաղաքական ուժերի հանդիպում հրավիրելու հինգ տարի առաջ հայտարարված նպատակը: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում ասված է. «Անհրաժեշտ է մեր քաղաքական մշակույթի մեջ խարսխվել հետևյալ սկզբունքով. քաղաքական դաշտում տիրող բազմակարծությունը բնավ խոչընդոտ չէ մեր առջև ծառացող բարդ խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար: Կարևոր է, որ այս անգամ որպես միջոցառման համակազմակերպիչ հանդես է գալիս նաև ԱՀ Ազգային ժողովը: Վստահ եմ, որ այս ձևաչափը կարող է կարևոր դեր կատարել հայկական քաղաքական մշակույթի զարգացման գործում»:


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է քաղաքական համաժողովների դերը երկու հայկական պետությունների քաղաքական շրջանակների միջև: «Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու տեսանկյունից»,- նշել է Բակո Սահակյանը:
Ֆորումի մասնակիցներին արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Միջկուսակցական կառուցողական համագործակցությունն ավելի է մեծացնում այն ներուժը և հնարավորությունները, որ ունեն Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերն առանձին-առանձին: Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների` անվտանգություն ու զարգացում ապահովելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար»,- կարևորել է Արա Բաբլոյանը:
Այնուհետև մասնակիցներին օրհնանքի խոսք է հղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:


Համաժողովի աշխատանքներին ՀՀ-ից մասնակցում են 14 կուսակցության, իսկ Արցախից՝ 6 կուսակցության ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 6807

Մեկնաբանություններ