ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՀԿ-ն չի խոչընդոտի «թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու»

ՀՀԿ-ն չի խոչընդոտի «թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու»
29.04.2018 | 21:39

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի խորհրդարանական մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը: «Եթե ԱԺ 3 քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝ անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ քվորում կապահովե՞ն, Բաղդասարյանը պատասխանեց՝ «այո»: «Եվ նաև մենք կոչ ենք արել և առաջարկել ենք, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել այս ճանապարհների փակումը, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք ամսի 1-ին ընտրությունների: Դա եղել է մեր պայմանավորվածությունը»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 2315

Մեկնաբանություններ