Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Ոչ ԱՄՆ-ն է դաշնակից, ոչ Ռուսաստանը՝ փրկիչ. երկուսն էլ զբաղված են իրենց շահերով

Ոչ ԱՄՆ-ն է դաշնակից, ոչ Ռուսաստանը՝ փրկիչ. երկուսն էլ զբաղված են իրենց շահերով
10.02.2026 | 14:17

Վենսը եկել է Հայաստան, որովհետև պետք է գնար Ադրբեջան։

Ոչ ավել, ոչ պակաս։

Հայաստանի չկայացած քաղաքական չոլերում, սակայն, երկու ծայրահեղություն է թևածում։ Մի մասը արդեն ինքնահիպնոսի մեջ է՝ համոզված, թե Հայաստանը «այլևս ԱՄՆ-ի դաշնակիցն է», թե իբր ինչ-որ աշխարհաքաղաքական շրջադարձ է տեղի ունեցել։ Մյուս ծայրահեղ մասը նույն աստիճանի համոզվածությամբ հայտարարում է, որ սա գաղտնի սիոնիստական դավադրություն է, պանթյուրքիզմի տարածման հերթական փուլը, որը Հայաստանին բերում է միայն սպառնալիքներ ու ինքնիշխանության կորուստ։ Իսկ Ռուսաստա՞նը։ Ռուսաստանը, իհարկե, «բոլորովին այլ բան է», «մերոնք են», «պաշտպանող են»։

Իրականությունը շատ ավելի ցամաք ու անռոմանտիկ է։ Վենսը չի եկել Հայաստանը դաշնակից դարձնելու, ինչպես չի էլ եկել այն լուծարելու։ Նա եկել է տարածաշրջանային այցի տրամաբանությամբ․ Երևանը շրջանցելն ու ուղիղ Բաքու գնալը դիվանագիտական անհեթեթություն կլիներ։ Այդքանը։

Բայց քաղաքականապես չկայացած միջավայրում սառն իրականությունը չի վաճառվում։ Այստեղ կամ մեսիա է պետք, կամ դավադիր։ Սեփական սուբյեկտություն չունեցող հասարակությունն ու քաղաքական դաշտը ցանկացած արտաքին խաղացողի վրա պրոյեկտում է իր վախերն ու երազանքները։

Երբ պետությունը չունի ազգային իշխանություն, հստակ օրակարգ, ռազմավարություն և կարմիր գծեր, ոչ ԱՄՆ-ն է դաշնակից, ոչ Ռուսաստանը՝ փրկիչ։ Երկուսն էլ զբաղված են իրենց շահերով։ Իսկ մենք շարունակում ենք վիճել՝ ով է մեզ սիրում ավելի շատ, փոխարենը հասկանալու, թե ինչ ենք մենք պահանջում, ինչի շուրջ ենք համաձայն, և որտեղից է սկսվում այն սահմանը, որը ոչ ոք չպետք է անցնի։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ