Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Խաղաղարարի նոր ամերիկյան դիմակը ամենևին էլ խաղաղության մասին չէ

Խաղաղարարի նոր ամերիկյան դիմակը ամենևին էլ խաղաղության մասին չէ
10.02.2026 | 17:40

Հիշողության թարմացում

Նախապատերազմյան Ուկրաինան դարձել էր թուրք-եվրոպա-ամերիկյան բարձրադիր պաշտոնյաների հավաքատեղի. մեկը մյուսին հերթ չտալով այնտեղ էին վազում է՛լ անգլիացիները, ովքեր իրենց նավատորմերն էին մոտեցնում Ուկրաինայի ափերին, է՛լ էրդողանը, որը խոստանում էր Ղրիմը անհապաղ վերադարձնել Ուկրաինային, է՛լ ֆրանսիացիները, որ արդեն միջուկային զենք էին տալիս Զելենսկուն, էլ չխոսենք, որ Ուկրաինան արդեն մի ոտքով ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում էր: Լավ եմ հիշում այդ տխրահռչակ ծաղրածուի երջանիկ ֆիզիոնոմիան՝ բոլոր հանդիպումների և ելույթների ժամանակ:

Այսօրվա Վենսի ելույթը ինձ հիշեցրեց այդ շրջանը, Փաշինյանի երանափայլ դեմքն էլ՝ Զելենսկու ինֆանտիլ կայտառությունը: Չգտեմ՝ քանիսդ լսեցիք Վենսի խոսքերի տողատակը, բայց ամերիկյան տեխնոլոգիաները ՀՀ-ում գործադրելու հատվածում նա շատ պարզ ակնարկեց, որ ԱՄՆ-ը պլանավորում է ռազմարդյունաբերություն ծավալել ՀՀ-ում, որ խաղաղության մասին բոլոր այս դիֆերամբները հեքիաթ են, որ պետք է զինվել, իսկ, այ, թե ում դեմ է ԱՄՆ-ը զինում Հայաստանին, կամ ինչն ավելի վատ է, սեփական զինտեխնիկան տեղավորում, կարծում եմ, պարզ է:

Ինչևէ, տեսնենք, թե վաղը Ադրբեջանում ինչ է ակնարկելու Վենսը:

Եվ եթե նախկինում խոսում էինք, որ իսրայելաամերիկյան շահերը Ադրբեջանում՝ Իրանի դեմ ռազմական պլատֆորմ ստանալն էր, որ նրանք շուտով կգան Ալիևի մոտ՝ այդ պարտքի հետևից, ապա այսօր ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը նույնպես մտնում է այդ «պարտքի» տակ՝ իր հետ տանելով ՀՀ-ն:

Մի բան հստակ է. խաղաղարարի նոր ամերիկյան դիմակը ամենևին էլ խաղաղության մասին չէ. իմիջ են փոխում և՝ ընդամենը, հայերեն ասած՝ ռեբրենդինգ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ