Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Գաղտնիքս

Գաղտնիքս
08.07.2026 | 00:29

Հուլիսի 8

Դու առաջնորդվում ես շարունակ:
Հիշիր, որ ասացի.
«Պետք է առաջնորդեմ քեզ Իմ հայացքով»:
Իսկ Իմ աչքը մի հաստատ նպատակ է հետապնդում` կատարումն Իմ կամքի:
Առաջնորդվել Իմ կողմից, նշանակում է` քո բոլոր ցանկություները պարզորեն նույնացնել Իմ կամքի ու Իմ պահանջների հետ. այնպես, որ Իմ կամքը քո կամքը դառնա:
Այդ ժամանակ է, որ դու իրապես կառաջնորդվես Իմ կամքով:
Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ