Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
03.12.2020 | 22:24

17 կուսակցությունների խորհուրդը վարչապետ առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը` պարտավորվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին:

Միաժամանակ, նա պարտավորվում է մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է, ելնելով ստեղծված իրավիճակից, ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում: «Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների», - ասված է հաղորդագրությունում:


Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է. «Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Վարչապետի միասնական թեկնածուն դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին «կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը»:

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ