-
23.07.2013|
00:39
...թե վերջերս հարկային-մաքսային վարչության պետ Գագիկ Խաչատրյանին «պատկանող», արտասահմանից ներկրվող իրերի վրա եղել է, այսպես ասած, «ոսկյա կոդ»։ «Էս ոսկի՞ եք ներկրում դրսից էսքան»,- շշուկով ասել է մաքսային աշխատակիցը յուր «կողակցի» փոխադրողին:
-
19.07.2013|
02:30
...թե Արարատի մարզի «խալիֆա» Աբրահամյանները, մարզի գյուղվարչության պետի ձերբակալությունից հետո, որպեսզի ցույց տան, որ իրենք «ընկճված» չեն, ձերբակալված Վիրաբյանն էլ իրենց որդու և եղբոր անունը չի տալու, տարածում են, որ իրենք «Վովան» են: Իմա` հզոր են ու «զորավար» են:
-
16.07.2013|
00:41
...թե աշնանն սկսվելու են անչափ բուռն քաղաքական գործընթացներ: Սակայն իրականում դա իշխանության տենչող հայտնի թևի ցանկությունն ու ծրագիրն է:
-
12.07.2013|
12:17
...թե որքան էլ դաշնակցականները փորձում են ցույց տալ, որ իրենց շարքերում ոչինչ չի կատարվում, գործընթացները վերահսկելի են, այնուհանդերձ, ներսում տարաձայնությունները այնքան են սրվել, որ նախկին «ընկերներն» այլևս միմյանց կասկածում են կուսակցությունից արտահոսքերի, միմյանց դեմ պայքարելու մեջ:
-
02.07.2013|
00:21
...թե Սերժ Սարգսյանն այլևս չի հանդուրժելու ներՀՀԿ-ական «միսկրծումները»: Նրան տեղյակ են պահել, որ սեփական հավակնություններն այդպես էլ որևէ ուղղությամբ (հատկապես վարչապետական գծով) չբավարարած թևի գործն է ՀՀԿ-ի վրա հրապարակավ պայթուցիկով լի «բոչկաներ» գլորելը, Արմեն Աշոտյանից հետո` «Ես զզվում եմ Շարմազանովից» «հզոր» շարժումը:
-
28.06.2013|
13:10
...թե ՀՀԿ-ում «թևերի» միջև պայքարը գնալով սրվում է: «Թևերի» պայքարից այն վերածվել է «պոչերի» ու «պոզերի» պայքարի: Օֆշորի կողքին իր արդիականությունը չի կորցնում նաև երիտհանրապետականների դեմ քաղաքապետական ընտրությունների ժամանակից սկիզբ առած մենամարտը:
-
25.06.2013|
01:27
...թե Վիեննայից վերադարձի հենց հաջորդ օրվա առավոտյան Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել հասկանալու, թե ինչ է կատարվել խորհրդարանում իր բացակայության ժամանակ` արտահերթ նիստի քննարկումների ընթացքում, չնայած այդ մասին ամեն րոպե նրան հանգամանալից զեկուցել են:
-
21.06.2013|
01:16
...թե Սերժ Սարգսյանին ամենևին դուր չի գալիս, որ երբ ինքը բացակայում է երկրից, թիմում սկսում են սեփական ազդեցությունը և կշիռը բարձրացնելու ուղղությամբ թացը չորին խառնել, արբիտրի դերին հավակնել.
-
18.06.2013|
00:35
...թե ՀՀԿ-ում անհամբեր սպասում են Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձին և Սյունիքի մարզպետի նշանակմանը: Եթե Սուրիկ Խաչատրյանը և ՀՀԿ-ի տարեց թևը կարողացան Դոլունցի կամ համանման մեկի միջոցով պահել իրենց դիրքերը, ապա կնշանակի` աշնանը տեղի ունենալիք կադրային «բարեփոխումների» հետ կապված շատ մեծ անհանգստություններ կարող են և չունենալ:
-
14.06.2013|
01:15
...թե Սյունիքի մարզպետի պաշտոնի համար այս օրերին բոլոր կողմերն էլ մեծ լոբբինգ են անում, որ իրենց թեկնածուն դառնա մարզպետ: Մարզպետի պաշտոնակատար Դոլունցը, որը եղել է Ավետիք Բուդաղյանի հետ մրցակցող քաղաքապետը, ամենահարմարն է ՀՀԿ տարեց թևի համար, որպեսզի Լիցկայի միջոցով կարողանան մարզն իրենց ազդեցության տակ պահել:
ef="hyÃ/Krtutyun" rel="nofollow">Կրթություն