Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Վհատ երգ կորցրած տան մասին

Վհատ երգ կորցրած տան մասին
26.09.2023 | 23:05

Ասա՛, ի՞նչ անեմ, իմ հեռավորս,

Ի՞նչ անեմ հիմա ինձ հետ և քեզ հետ,

Էլ չի վրնջում բոց թևավորս,

Ոռնա՞լ, համբուրվե՞լ սին պատրանքի հետ:

Ես մեղավոր եմ քո առաջ, իմ հող,

Քեզ պես տագնապած ու հիվանդ եմ ես,

Ներման խոսքերդ հողմերը տարան,

Աղերսող կանչդ անցավ իմ կողքով:

Հիմա դարձել եմ ես մի բուռ կարոտ`

Իմ ծանր մեղքի, ծանր բեռի տակ,

Մի՞թե դարձ չկա, ցնդեցին օդում

Կապույտ լեռներս,անտառ ու արոտ...

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4474

Մեկնաբանություններ