Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հայաստանն արտաքին մեկուսացման մեջ է

Հայաստանն արտաքին մեկուսացման մեջ է
30.04.2025 | 11:00

Հայաստանի գործող վարչապետը, հետևապես՝ նաև Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ է։

Նա անընդունելի է ԱՄՆ-ի գործող վարչակազմի, Ռուսաստանի, Չինաստանի համար։ Եվրամիություն «գնացող» վարչապետն անգամ ԵՄ-ի համար է անլուրջ գործընկեր, որն Ադրբեջանի հետ է կառուցում իր հարաբերությունները։

Բնական դաշնակից Իրանը ստիպված է հարաբերություններ պահպանել զուտ աշխարհաքաղաքական պատճառներով՝ ի հեճուկս ներկայիս ՀՀ-ի վարած քաղաքականության։

Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ