Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Հայկական բեմերն այսօր փայլում են լռությամբ

Հայկական բեմերն այսօր փայլում են լռությամբ
20.06.2025 | 10:17

Այն նույն բեմերը, որտեղ երգել, պարել, թանկարժեք նվերներ, փառք ու ճանաչում եք ստացել Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։

Իսկ հիմա, երբ նա հանիրավի բանտում, դուք՝ լուռ եք, ստվերում։

Ձեզնից շատերը՝ ձեր ձայնը տարիներ շարունակ նվիրեցիք Սամվել Կարապետյանի հովանավորած բեմերին։

Ձեր երգերը լսվեցին նրա շնորհիվ, Ձեր կարիերան աճեց նրա օգնությամբ։

Իսկ հիմա, երբ նա թուրքերի հրամանով կալանավորված է՝ դու՛ք չկաք, դու՛ք լուռ եք։ Բայց գիտե՞ք՝ ձեր լռությունը նույնպես խոսում է, ավելին՝ գոռում է։

ՈՒ գոռում է ձեր վախկոտության, երախտամոռ լինելու մասին։

Ձեզնից որոշների կերպարը մթնեց դեռ 2018-ին, երբ ոգեւորված խամաճիկի խոստումներով ՝ հրաժարվեցիք ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ-ի կոչումներից, շատերինդ՝ հիմա։

ՈՒ՞ր եք, ինչու՞ եք լռում, ի՛նչ է վախու՞մ եք, ու՞մից, մի կիսախելագար վիժվածքի՞ց։

Ձեր պարագայում այս լռությունը դավաճանություն է:

Բաբկեն ՀԱՍՐԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ