«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Դրվում է Հայաստանը ծվեն-ծվեն անելու սկիզբը

Դրվում է Հայաստանը ծվեն-ծվեն անելու սկիզբը
10.07.2025 | 19:33

Նիկոլի այս սազանդարը փաստորեն ասում է, որ «Զանգեզուրի միջանցքը» տրվելու է:

Որևէ սկզբունք չի պահպանվելու և դա գիտի նույնիսկ այս կենդանին, իսկ միջանցքն էլ, ինչպես հաղորդում էին վաղօրոք որոշ ԶԼՄ-ներ, տրամադրվելու է ինչ-որ ամերիկյան ընկերության, որի մասին սա ակնարկում է:

Բոլորի համար էլ պարզ է, թե այդ ընկերությունն ում է ծառայելու և իրականում ով է նրա տերը:

Փաստորեն` ԱՄՆ-ը, իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և Իսրայելը վերահսկողություն են սահմանելու Սյունիքի մարզում և կտրելու են Հայաստանն Իրանից:

Սա նշանակում է նաև, որ Հայաստանը գնում է «Սիրիայի ճանապարհով» և դրվում է Հայաստանը

ծվեն-ծվեն անելու սկիզբը, որի վերջնարդյունքում հայերին վռնդելու են, իսկ Հայաստանն էլ կվերանա:

Սրան է տանում Նինոլ Անհողը, ով Արցախը ոչնչացնելուց հետո մեծ եռանդով ոչնչացման է տանում Հայաստանը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ