Ամեն գիշեր, ժամը 11-ի կողմերը, իմ պատուհանի տակ մի կին է կանգնում ու բարձր ձայնով կանչում է.
- Ռիժիկ… Ռիժիկ…
Ռիժիկը կատու է: Իր կատուն չի: Փողոցի կատու է, այն շատերից մեկը, որին այս կինը գիշերները կերակրում է: Մի հարթակի վրա լցնում է իր հետ բերած կերակուրը, և կատուներն ամեն կողմից հավաքվում եմ: Ռիժիկը միշտ ինչ-որ տեղ է գնացած լինում, հարկ է լինում անվանական կանչել: Մի 10-15 րոպե կինը զրուցում է կատուների հետ ու հեռանում է: Եվ այդպես՝ ամեն գիշեր:
Մեր քաղաքի գիշերային ձայներից սա երևի միակն է, որ ես լսում եմ ժպիտով.
- Ռիժիկ….
Հովիկ Չարխչյան