Ջրհեղեղները սկսվել են վաղուց,
իսկ Նոյը չկա.
ոչ տապան կա մի, ոչ փրկող մի խուց.
Նոյն ո՞ւր է, չկա։
Մի տխուր ագռավ պատրաստ է կրկին
թռչել, հետ չգալ,
միայն թե կրկին աշխարհը փրկվի.
Նոյն ո՞ւր է, չկա։
Մի լույս աղավնի պատրաստ է թևել
թևերով փրկչի,
շյուղ էլ կբերի, ագռավին էլ` հետ,
միայն թե թռչի։
Ջրհեղեղներն են տանում բառ ու խոսք,
ո՞ւր է Նոյը, ո՞ւր...
Լույս աղավնին է ուղղակի ափսոս
և ագռավն այն լուռ:
Ռուզան Հովասափյան