Երկու օր շարունակ Մհեր Սեդրակյանը մեծամասնականով ընտրված պատգամավորների հետ անցկացրեց ԱԺ-ում, սակայն միջանցքում, որովհետև, ի տարբերություն մնացածների, նա միանգամից վերանորոգում է իրեն տրված երկու սենյակները:
Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել` ընկնելով մայրաքաղաք Ջակարտայի բնակելի թաղամասերից մեկի վրա: Նախնական տվյալներով` ինքնաթիռում յոթ մարդ Է եղել: Ըստ ամենայնի, բոլորն էլ զոհվել են:
«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանի Վազգեն Սարգսյան-10 հասցեում ձեռք է բերել առնվազն 300000-դոլարանոց բնակարան»,- քիչ առաջ «Իրատես de facto» ակումբում լրագրողներին իրազեկեց «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Զորավիգ» թերթի խմբագիր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ:
Մասնավորապես` Թուրքիայում: Թուրքիայի հանրապետության ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի կինը` Սեմրա Օզալը, ամուսնու մահից հետո, 1998 թվականին գրություն է ստացել, որում գրված է եղել. «Թուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: Մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է հունիսի 1-20-ին Երևանում անցկացված «Երազանքների պատ» ծրագրի աջակից «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ:
Հունիսի 20-ին հարձակման է ենթարկվել Թուլուզի բանկերից մեկը: Ահաբեկիչը, որն իրեն անվանել է «Ալ Քաիդայի» անդամ, չորս մարդու պատանդ է վերցրել: Այդ մասին հաղորդում են արևմտյան գործակալությունները` հղում կատարելով ֆրանսիական ոստիկանության աղբյուրներին:
Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը փորձում է քաղաքացիների համբերությունը։ «Շուրջ մեկ ամիս է, չեմ կարողանում դիմումս ներկայացնել դեսպանատունն` անձնագրիս ժամկետը երկարացնելու համար»,- հուզված և զայրացած փաստեց խմբագրություն եկած քաղաքացի Տաիսյա Մելիքսեթյանը։
ՀՀ նախագահի 2011 թվականի հանձնարարականով և ՀՀ կառավարության որոշմամբ, Սևանա լճի ավազանում գտնվող Դրախտիկ, Ծովազարդ, Լճաշեն, Նորատուս գյուղերում և Սևան քաղաքին հարող տարածքներում առաջիկայում կգործի հանրային հինգ նոր լողափր:
Հունիսի 13-ին միանգամից երկու հայկական կայք` «7 օրը» (http։//www.7days.am) և «Zham»-ը (http։//zham.am), որոնք լայն ճանաչում ունեն արվամոլների շրջանում, հավանաբար միայն իրենց հայտնի պատճառներով, համատեղ հանդես եկան ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության դեմ։
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...