Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

«Եթե ապիկար են, ինչո՞ւ են շարունակում այդտեղ նստել և աշխատավարձ ստանալ»

«Եթե ապիկար են, ինչո՞ւ են շարունակում այդտեղ նստել և աշխատավարձ ստանալ»
22.06.2013 | 19:34

Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում իրականացված «ապիկար» քաղաքականության մասին:

«Անցյալ տարի զբոսաշրջության տվյալներով Հայաստան է այցելել 780 000 զբոսաշրջիկ, Ադրբեջան՝ 1,5 մլն, իսկ Վրաստան՝ 2,8 մլն։ Հիմա ի՞նչ պետք է անել՝ երեսուներկու եղանակ կա, վերջինը ինքնահրկիզումն է»,- ասաց նա, և բացատրեց, թե ինչ պետք է անել նման պարագայում։ «Հիմա մենք ունենք պատասխանատուներ, եթե ապիկար են, ինչո՞ւ են շարունակում այդտեղ նստել և աշխատավարձ ստանալ։ Պետք է շարունակել հասարակական կարծիքն ուժեղացնել։ Դրանից վախենում է նույնիսկ նա, ով ոչնչից չի վախենում, պետք է այնպես անել, որ մեզ հետ հաշվի նստեն»,-արձանագրեց նա։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ