Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բաշխվել է է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը

Բաշխվել է է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը
13.03.2014 | 23:44

ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականի մարտի 6-ին հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:

Այդպիսով, շաքարային դիաբետով հիվանդները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով։ Հիշեցնենք, որ բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։
Նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին, մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով, հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ