Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վերջին հրաժեշտը` Արա Շիրազին

Վերջին հրաժեշտը` Արա Շիրազին
20.03.2014 | 11:45

Մարտի 19-ին, մշակույթի նախարարությունում կայացել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Արա Շիրազի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի Սրբ. Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին, ժամը 12:00-14:00-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Սիրված արվեստագետը մահացել է մարտի 18-ի գիշերը, «Նաիրի» բժշկական կենտրոնում, ծանր հիվանդությունից հետո: Նա Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին էր: Հեղինակ է մեծ թվով քանդակների` «Պարույր Սևակ», «Եղիշե Չարենց», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հովհաննես Շիրազ» , «Տիգրան Պետրոսյան», «Վիլյամ Սարոյան», «Վազգեն Առաջին» և այլն:

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ