Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Ընդդիմադիրների բազմահազարանոց հանրահավաք Թբիլիսիում

Ընդդիմադիրների բազմահազարանոց հանրահավաք Թբիլիսիում
27.05.2012 | 23:35

Կիրակի օրը Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որի առաջնորդը միլիարդատեր, գործարար Բիձինա Իվանիշվիլին է։ Ինչպես հաղորդում է BBC-ին, հանրահավաքի մասնակիցների թիվն անսպասելի մեծ էր նույնիսկ կազմակերպիչների համար։
«Թբիլիսցիների ակտիվությունն աննախադեպ էր։ Սա նախընտրական արշավի մեկնարկն է և ոչ թե բողոքի ակցիա, ինչի բավականին հարուստ փորձ կա մեր երկրում»,- BBC-ի թղթակցին հաղորդել է կոալիցիայի կազմի մեջ մտնող Հանրապետական կուսակցության առաջնորդներից Թինա Խիդաշելին։ Ոչ միայն Ազատության հրապարակն էր լեփ-լեցուն մարդկանցով, այլև Ռուսթավելի պողոտան և հարակից փողոցները։ Ամբողջ Ռուսթավելու փողոցի երկայնքով տեղադրված էին մոնիտորներ, որոնց միջոցով մարդիկ հնարավորություն էին ստանում լսել ու տեսնել հանրահավաքն ուղիղ եթերում։
Ելույթ ունենալով հանրահավաքում՝ Իվանիշվիլին նշել է, որ ամբողջ կյանքում ձգտել է ծառայել ոչ թե Վրաստանի իշխանություններին, այլ իր երկրին և իր միջոցներով աշխատել է նպաստել պետական ինստիտուտների ձևավորմանը, փորձել է օգնել մարդկանց հաղթահարել անցումային շրջանի դժվարությունները։ «Սակայն այդ անցումային շրջանը ոչ մի կերպ չի ավարտվում։ Իշխանությունները փոխվում են, իսկ երկիրը մի փակուղուց մյուսի առաջ է կանգնում»,- իր ելույթում նշել է գործարարը և ընդգծել, որ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիքներ է պարունակում վրացական պետության համար։
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ