Աղոթարան
04.01.2026 | 22:00
Ողորմած և անքննելի Աստված,
Քեզ եմ հանձնում այս օրվա ամեն պահը,
որովհետև Դու ես իմ կյանքը, իմ լույսը,
իմ հանգիստը և իմ անսահման սերը։
Եթեմտքիս մեջ բարձրանան կասկածներ,
հիշեցրու ինձ Քո անխախտ հավատարմությունը։
Եթե հոգիս ծանրանա,
թող իմ արտասուքը փոխակերպվի աղոթքի։
Եվ երբ օրն ավարտվի,
թող կարողանամ ասել.
ոչ թե «ես պահեցի ինձ»,
այլ՝ «Դու պահեցիր ինձ»։
Քեզ փառք և գոհություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ