Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ալիևը լավ է հասկանում մեր ինքնության գաղափարական հենասյուների դերն ու հզորությունը

Ալիևը լավ է հասկանում մեր ինքնության գաղափարական հենասյուների դերն ու հզորությունը
17.02.2026 | 16:33

Հանրային հեռուստաընկերության կողմից Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության անվանումը չհնչեցնելը ինձ որևէ կերպ չի զարմացնում, դա տրամաբանական է այն իշխանության պարագայում, որը պարտավորվել է առաջնորդվել Ալիևի կամքով։ Առհասարակ, երբ Նիկոլ Փաշինյանին ընկալում ես որպես «Ալիևի մարդ» Հայաստանում, ամեն ինչ իր տրամաբանության մեջ է ընկնում։ Միևնույն ժամանակ, ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Ալիևը համառորեն պայքարում մեր ինքնության, պատմության, մշակույթի, անգամ «Արցախ» անվան դեմ։ Մեկը կասի՝ դե, Արցախը զավթել ես, այնտեղ հայ չկա, բոլորը քեզ ծափ են տալիս, քո պատերազմական հանցանքների և ցեղասպան գործողությունների հետ կապված ՀՀ իշխանությունները խնդիր չունեն, էլ ինչո՞ւ ես կռիվ տալիս մեզ հետ գաղափարական ու հոգեբանական դաշտում՝ դրա համար կիրառելով Փաշինյանին։

Պատասխանը պարզ է. Ադրբեջանի ղեկավարը մեզանից լավ է ճանաչում մեզ, մեզանից լավ է հասկանում պատմության, մշակույթի, կրոնի, լեզվի, արվեստի և մեր ինքնության գաղափարական հենասյուների դերն ու հզորությունը։ Դրա համար էլ չի հանգստանում, պայքարում է ամեն անվան հիշատակման դեմ, պայքարում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, պայքարում է Հայոց պետության հիմնադիր փաստաթղթերի դեմ, պայքարում է մեր ուղեղի համար, մեր ուղեղում ուզում է լինի այն բովանդակությունը, որն իրեն հարմար է։ Դա կոչվում է գաղափարական պատերազմ։ Այդ պատերազմը չի կարող իրագործվել առանց Նիկոլ Փաշինյանի օգնության, դրա համար էլ առաջիկայում Ալիևը պահելու, պաշտպանելու է այն մարդուն, ով օգնում է պայքարել հայկական ինքնության, արմատի և գաղափարի դեմ։ Դա է երկարաժամկետ կտրվածքով մեզ հաղթելու ձևը, իսկ այդ պայքարի կանխողը բացառապես մենք ենք՝ հայ ժողովուրդը և հայ հանրությունը, մեր փոխարեն ոչ ոք չի պայքարելու մեր հայ լինելու, մեր՝ հզոր պետություն ունենալու և մեր՝ գործոն լինելու համար․․․

Հ․Գ․ Շնորհակալ եմ մեր գեղասահորդներին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո սիրուն պար բեմադրելու համար, այդ ստեղծագործության մեջ իրոք սիրտ ու ոգի կա․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ