Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Խնդիրը մեր պետական համակարգը պայթեցրած ականն է՝ «պառլամենտական կառավարման համակարգ» անվան տակ

Խնդիրը մեր պետական համակարգը պայթեցրած ականն է՝ «պառլամենտական կառավարման համակարգ» անվան տակ
04.08.2026 | 20:43



Հին ու նոր պառլամենտներից մի դժգոհեք:

Խնդիրը մեր պետական համակարգը պայթեցրած ականն էր, «պառլամենտական կառավարման համակարգ» անվան տակ, որ կյանքի կոչվեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի միջոցով:

Այն ժամանակ դեռևս դավաճան բառը շատ չէր գործածվում, մոդայի մեջ թունդ հայրենասիրական կենացներն էին: Այսօրվա ընդդիմություն խաղացող ու լացակումած Արցախ հիշող քաղդասի զգալի մասը 2015-ի այդ օրերին, գյուղ ու քաղաք ընկած, հանրաքվեի քարոզ էր անում:

Պարզ էր, որ դրա վերջը սա է լինելու, չնայած սա վերջը չէ:

Այս համակարգը ոչ մի տեղ չի աշխատել և չի աշխատելու, հատկապես մեր պես երկրում:

Այս կառավարման տեխնոլոգիան ենթադրում է, որ Պառլամենտում երբեք խելքը գլխին մարդ, անհատ չեք տեսնելու: Լինելու է կրկես:

Պաշտոնների են նշանակվելու բացառապես խոցելի մարդիկ, որոնց կարելի է լինելու պահել մշտական վախի ու հավատարմության մեջ և նրանցից պահանջել ցանկացած հանցավոր քայլ ու արարք:

Ոչ ոք ոչնչի համար պատասխնատու չէ, իսկ երկիրը պինդ խրվում է ճահճի մեջ: Ովքեր բրեժնևյան լճացման տարիները, ԼՏՊ-ի, Քոչարյանի ու Սերժի երկրորդ կառավարման ժամկետներում սկսված ճահճացումը հիշում են, կզգան, որ այժմ ճահճում ենք: Դա անխուսափելի բան է: Հիմա նույնիսկ մարզերում երիտասարդ զույգերի զգալի մասը ամուսնությունից հետո միմյանց 2-3 տարի չի հանդուրժում:

8 տարվա իշխանությանն ու ընդդիմությանը հանդուրժելը արդեն ճահիճ է: Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի պես երկրներում մոտավորապես այսպիսի համակարգը չի աշխատում, չնայած տարեկան մի քանի վարչապետ է փոխվում:

Պառլամենտականը մեր խելքի բանը չէ:

Գալուստ Սահակյանին երանի կտաք:

Արա Արայան

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ