Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Ռուսաստանն ու Իրանը գազատար կկառուցեն Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանն ու Իրանը գազատար կկառուցեն Ադրբեջանի տարածքով
18.01.2025 | 12:16

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ։ Ռուսաստանի նախագահ Պուտինն իրանցի գործընկեր Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո հաստատեց, որ երկու երկրների միջև գազատարի կառուցման նախագիծն արդեն մշակման փուլում է։ Ակնկալվում է, որ նախագիծը կսկսվի տարեկան մինչև 2 մլրդ խմ մատակարարումներով՝ մինչև 55 մլրդ խմ աճի ներուժով:

Իրանում բնական գազի պահանջարկը տարեցտարի աճում է։ Չնայած տարեկան մոտ 260 մլրդ խմ գազի արդյունահանմանը, Իրանը բախվում է գազի ներքին պակասորդի խնդրի հետ՝ սպառման շարունակական աճի պատճառով։

Սակայն ռուս-իրանական գազատարը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այն կարևոր քայլ է բազմաբևեռ էներգետիկ աշխարհակարգի ձևավորման գործում։ Ռուսաստան-Իրան գազատարը հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի, Իրանի, Քաթարի և Թուրքմենստանի (համաշխարհային արդյունահանման ավելի քան 50%-ը) մասնակցությամբ գազային հաբի ստեղծման շուրջ բանակցությունների լույսի ներքո։

Նման մեգանախագծերի իրականացման ֆոնին Հայաստանը կրկին հայտնվում է լուսանցքում։ Պոտենցիալ շահավետ աշխարհագրական դիրքը մնում է չիրացված՝ արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայության պատճառով, հատկապես «Հյուսիս-Հարավ» էներգատրանսպորտային երթուղու մասով, որը, ինչպես տեսնում ենք, գնալով տեղափոխվում է Ադրբեջանի տարածք:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 13469

Մեկնաբանություններ