Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
14.05.2025 | 21:08
Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ և նախօրեին գնդակոծել է Տավուշի Մովսես գյուղն ու տարածքում գտնվող դիրքերը
Ըստ էության, թուրքին ծառայող Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը ստորաբար լռում է երեկ և այսօր Տավուշի Մովսես գյուղի գնդակոծման վերաբերյալ: Պարզապես անամոթաբար թաքցնում է կատարվածը: Ընդ որում, սա «պաշտպանության նախարարություն» կոչվածի կողմից նմանաբնույթ անթույլատրելի գործելակերպի առաջին դրսևորումը չէ, նախկինում նույնպես անդրադարձել ենք «ՊՆ» կոչվածի կողմից այսպիսի փաստերը հանրությունից թաքցնելու դեպքերից մի քանիսին:
Կարելի է ենթադրել, որ կատարվածը թաքցնում, Ադրբեջանի ագրեսիայի հերթական դրսևորման մասին լռում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հանձնարարությամբ, ներքին հրամանով կամ պահանջով, քանի որ դա Նիկոլի «խաղաղության պայմանագրի» համատեքստից դուրս է:
Ադրբեջանի ԶՈւ- ն հրաձգային զինատեսակներից Մովսես գյուղի և տարածքում գտնվող Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծումը սկսել է մայիսի 12- ի երեկոյան 23:00-ի կողմ և այն դադարեցրել միայն երեկ ժամը 11-ի կողմ: Գնդակոծման հետևանքով վնասվել է Մովսես գյուղի տներից մեկի տանիքը, զուտ բարեբախտությամբ զոհեր, վիրավորներ չենք ունեցել: Այս պահին դեռ չգիտենք՝ Տավուշի մարզի այլ բնակավայրեր ու դիրքեր նույնպե՞ս գնդակոծվել են, թե ոչ:
Ինչպես Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի պաշտոնական կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան էջում, նաև ՊՆ կոչվածի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում Մովսեսի գյուղի և Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծման վերաբերյալ այսօր ժամը նույնիսկ 19: 21- ի դրությամբ բառ անգամ չկա, վերոնշյալ ակտիվ հղումներով կարող եք համոզվել դրանում:
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Նիկոլ հայադավը հիմա էլ միրգ, բանջարեղեն, ծաղիկ աճեցնողներին և ՌԴ արտահանողներին է խաբում
- Ահա թե Արևմուտքի իր տերերի հետ ինչ աղետ է նախապատրաստել թուրքի լամուկ Նիկոլը հայերիս և Հայաստանի համար. մերկ փաստեր
- Զորահանդեսը պետական միջոցների վատնման ու պետական դավաճանության հերթական դրվագի լկտի ցուցադրություն էր
- Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները. 3
- Ընդամենը մեկ շաբաթ չանցած՝ Ռուսաստանը պայթեցրեց Նիկոլի այն սուտը, թե գազի թանկացում չի կարող լինել
- Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները. 2
- Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները
- Թուրքի լամուկ Նիկոլ հայադավն այսօր էլ այսպես հարամեց հայ ազգի օրը, բայց իր և իր ոհմակի օրն էլ, կյանքն էլ առաջիկայում կհարամվի մի այլ կարգի
- Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ, կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու. 4
- Սերգեյ Լավրովից և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նույնպես զգուշացրել է Հայաստանին
- Լավրովից հետո Վոլոդինը նույնպես զգուշացրել է վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքների մասին
- Սերգեյ Լավրովը շատ հստակ զգուշացրել է Հայաստանին վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքները
- Արտակ Ավետիսյանին պետք է անհապաղ կալանքից ազատել և անհապաղ կալանավորել Նիկոլ հայադավին
- Նիկոլ հայադավը և իր ոհմակը Հայաստանը տանում են դեպի Եվրամիության պոռնկատուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով
- Նիկոլ հայադավի, Նիկոլի ոհմակի, Եվրամիության կամ եվրաքաղպոռնիկների հիբրիդային պատերազմը Հայաստանի և հայերիս դեմ
- Ընտրություններից առաջ փորձում են բթացնել ընտրողների զգոնությունը, փափուկ բարձ դնել նրանց գլխի տակ ու չեզոքացնել տագնապի զգացումը
- Սրանք դեռ ծաղիկներն են, Նիկոլ հայադավի թունավոր պտուղներն՝ առաջիկայում
- Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու. 3
- Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու. 2
- Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու
Մեկնաբանություններ