Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Բոլոնիայի կրթակարգը քանդեց կրթություն-դաստիարակություն-կարգապահություն համակարգը

Բոլոնիայի կրթակարգը քանդեց կրթություն-դաստիարակություն-կարգապահություն համակարգը
17.07.2025 | 18:25

Հաջորդ ընտրություններում սատարելու եմ այն քաղաքական ուժին, որը կխոստանա կրթական համակարգը վերադարձնել մինչբոլոնյան կրթական համակարգին, ընդ որում` թե՛ հանրակրթությունը, թե՛ բարձրագույն կրթությունը։ Անգամ նկատի չունեմ այն, որ 25 տարիների ընթացքում ավագ դպրոցն ու մագիստրատուրայի համակարգը չկայացավ։ Բոլոնիայի կրթակարգը քանդեց կրթություն-դաստիարակություն-կարգապահություն համակարգը, որտեղ կենտրոնում պատվարժան ուսուցիչն էր, բառի լայն իմաստով, նրա փոխանցած գիտելիքն ու ճաշակը, և ներդրեց մի մոդել, որտեղ «հմտությունների» և «կարողությունների» քարոզիչները հնարավորություն ստացան թողարկելու հանդուգն, անդաստիարակ, բայց կարևորը` մեծամիտ սերունդ։ Դրանք այսօր իշխանության են` գիտակցելու, ըմբռնելու, գնահատելու, գործելու հարցում անընդունակ, փոխարենը հիմար-հիշար խոսելու հարցում՝ անկաշկանդ, տխմարությունների հարցում` անգերազանցելի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 18200

Մեկնաբանություններ