ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Առանց համերաշխության մթնոլորտի վերականգնման երկիրն ուղղակի չունի ապագա

 Առանց համերաշխության մթնոլորտի վերականգնման երկիրն ուղղակի չունի ապագա
29.09.2025 | 11:37

Երկրում սպանությունների, բռնությունների, ինքնասպանությունների ալիքը գնալով ավելի է մեծանալու, ավելանալու է հանցագործությունների թիվը, դրանց ծանրության աստիճանը։ Արդարության միջավայրի շոշափելի բացակայությունը իր հերթին նոր վենդետաներ է առաջ բերելու։ Հետո, նրանք, ովքեր կարծում են, թե այդ ատելությունն իրենցից հեռու է ամրոցի պատերով, հաշվի չեն առել, որ ատելության ալիքը չի կանգնեցնի ո՛չ մի պատ, ո՛չ մի պատնեշ...

Պատճառը քաղաքական է։ Այսինքն` ներհանրապետական կոնֆլիկտը գնալով խորանում է, աճում է հասարակական բևեռացվածությունը, ընդգծվում են հասարակական տարբեր շերտերի միջև բարիկադները, և կուտակված ու կուտակվող ներքին բացասական էներգիան սկսում է քայքայել հասարակական կառուցվածքի հիմքերը։

Հիմա առավել քան երբևէ հրատապ է ներքին կոնֆլիկտի հանգուցալուծումն ու հասարակական համերաշխության վերականգնումը։

Առանց համերաշխության մթնոլորտի վերականգնման երկիրն ուղղակի չունի ապագա։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6140

Մեկնաբանություններ