Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հասավ երկաթուղուն. ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը

Հասավ երկաթուղուն. ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը
14.02.2026 | 13:12

Նիկոլը, քանի կար, պատճառաբանում էր, իբր ՀԱՊԿ անդամակցությունը մեզ խանգարում է, որ այլ երկրներից զենք ու զինամթերք գնենք: Դա հերքվեց բոլոր մակարդակներում, բայց չոր արդյունքը եղավ այն, որ Հայաստանը փաստացի դուրս է մնացել իր միակ իրական անվտանգային համակարգի աշխատանքներից:

Հիմա էլ նոր հեքիաթ է մոգոնել, իբր հայկական երկաթուղու ռուսական հավատարմագրային կառավարումն է խանգարում, որ ալամ աշխարհի երկաթողիներն անցնեն Հայաստանի տարածքով: Լուծումը, իր կարծիքով, այն է, որ Ռուսաստանը վաճառի իր իրավունքները մի երրորդ երկրի, որը լավ հարաբերություններ ունի հա՛մ Հայաստանի հետ, հա՛մ Ռուսաստանի: Ու հազիվ էր իրեն տիրապետում, որ Էմիրությունների, Օմանի ու էլի եսիմ որ երկրների շարքում հանկարծ չարտասանի Թուրքիայի անունը:

Միանգամայն վստահ եմ, որ բացի Թուրքիայից, ոչ մեկը շահագրգռված չի հայկական երկաթուղին գնել: Բոլորն էլ գիտեն, որ ԹՐԻՓՓ-ը զուտ ժամանակավոր տրյուկ է, որպեսզի Ամերիկան իր խաղը խաղա Իրանի դեմ, իսկ Ադրբեջանը ստանա իր երազանքների «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Թուրքիան մեծ հաճույքով կգնի հայկական երկաթուղին ու այնպես կկոնսերվացնի, որ Շլիմանն էլ (հայտնաբերել է Տրոյան) չի գտնի:

Ի դեպ, նույնը սպառնում է էլցանցին:

Մի հարց բաց է մնում՝ ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը: Եթե էլցանցերի դեպքում ռուսական մասնակցությունն այնքան էլ ակնհայտ չէր, ապա երկաթուղու դեպքում ուղիղ մասնակցություն կա, և դա ստրատեգիական մասնակցություն է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3945

Մեկնաբանություններ