Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ոչինչ չի կարող վնասել

Ոչինչ չի կարող վնասել
20.02.2026 | 21:59
Փետրվարի 21
Ճանապարհը հարթ է:
Ավելի հեռուն տեսնելու կարիքը չկա բոլորովին:
Անցիր Ինձ հետ ճանապարհը քայլ առ քայլ:
Երկնային բազմությունների կողմից ճանաչված լույսը կառաջնորդի քեզ` այդ նույն Արդարության Արեգակը:
Միայն ձեր «ես»-ը կարող է ստվեր գցել ճամփի վրա: Ավելի շատ վախեցեք անհանգստությունից, ձեր հոգու խառնաշփոթից ու նրա այլազան խռովքներից, քան թե երկրաշարժից կամ հրդեհներից և կամ ավերիչ որևէ արտաքին ուժից:
Երբ տեսնում ես, որ խանգարված է բացարձակ խաղաղությունը, առանձնացիր, Ինձ հետ եղիր, մինչև որ բացարձակ սիրտդ սկսի երգել` վերստանալով անդորությունն ու զորությունը:
Խաթարված խաղաղության ժամանակ է, որ չարը կարողանում է թափանցել ու ներս մտնել քո անձի մեջ:
Հիշիր, քո միակ անելիքն անդորությունն ու երջանկությունը պահելը պետք է լինի, մնացյալը Աստված կանի:
Ոչ մի ուժ չի կարող դիմակայել Իմ Զորությանը: Այդ անելու ուժը միայն դու ունես:
Պատկերացրու հապա, երբ Աստծո ողջ ուժերը տեղից շարվել ու առաջանում են քեզ օգնելու, քո խեղճ ու աննշան անձն է, որ արգելք է հանդիսանում նրանց առաջացմանը:
Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ