Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Մեքսիկական նարկոկարտելի զենքի 70%-ը սկզբնապես ՈՒկրաինա է ուղարկվել որպես արևմտյան դաշնակիցների ռազմական օգնություն

Մեքսիկական նարկոկարտելի  զենքի 70%-ը սկզբնապես ՈՒկրաինա է ուղարկվել որպես արևմտյան դաշնակիցների ռազմական օգնություն
26.02.2026 | 17:36

Վերջին օրերին աշխարհն ականատես է լինում Մեքսիկայում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք, ոչ ավել-ոչ պակաս, հիշեցնում են պատերազմ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեքսիկական իշխանությունը պայքար ծավալեց թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, և որի շրջանակներում վերացրին երկրի առաջատար հանցավոր խմբավորումներից մեկի պարագլխին։ Ի պատասխան իշխանության այս գործողության՝ Մեքսիկայի առաջատար թմրակարտելը մի շարք հարձակումներ սկսեց կառավարական ուժերի վրա՝ սպանելով զինվորների և քաղաքացիական անձանց, ոչնչացնելով ռազմական տեխնիկան և ենթակառուցվածքները։

Հիմա չեմ խորանա մանրամասնությունների մեջ, թե Էլ Մենչոյին լիկվիդացնելուց հետո ինչպիսի քաոս ու պատերազմի դաշտ հիշեցնող իրադարձություններ են տեղի ունենում, բոլորդ էլ միջազգային լուրերից տեղեկանում եք։ Փորձեմ անդրադառնալ նրան, թե որտեղից մեքսիկական CJNG (Jalisco New Generation) թմրամիջոցների կարտելին այդքան զենք, զինամթերք, զինտեխնիկա, որը հատուկ է միայն կանոնավոր բանակներին։

Վաղուց է խոսվում, որ լատինաամերիկյան կարտելները արագորեն վերածվում են պրոֆեսիոնալ բանակների: Նրանց զինանոցում կան զրահապատ մեքենաներ, հակաօդային միջոցներ, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, նռնականետեր և փոքր ու միջին հեռահարության հրթիռներ, հակատանկային և հակահետևակային ականներ, ինչպես նաև այլ առաջադեմ զենքեր:

Գաղտնիք չէ, որ մեքսիկական կարտելների մարտական ուժն արդեն գերազանցում է սովորական ոստիկանությանը և նույնիսկ բանակին: Սա զարմանալի չէ , քանի որ այս հանցավոր կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսները համեմատելի են փոքր երկրների բյուջեների հետ: Նրանք օգտվում են զենքի սև շուկայից, որը գործնականում անսահմանափակ է:

Զենքի սև շուկան գոյանում երկարատև ռազմական գործողությունների մեջ գտնվող երկրների միջոցով։ Մեքսիկական հանցավոր խմբերի զենքի սև շուկան հասնում է մինչև ռուս-ուկրաինական պատերազմում օգտագործվող զենքերին։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) պնդում է, որ մեքսիկական CJNG (Jalisco New Generation) թմրամիջոցների կարտելի կողմից օգտագործվող զենքի ավելի քան 70%-ը սկզբնապես Ուկրաինա է ուղարկվել որպես արևմտյան դաշնակիցների ռազմական օգնություն։

Վերջին երկու-երեք տարում մեքսիկական տխրահռչակ կարտելի տիրապետության տակ են ՀՕՊ համակարգեր, զենիթահրթիռային կայաններ և այլ ծանր զինտեխնիկա։

Կարտելը չի բավարարվում միայն զենք-զինամթերք, զինտեխնիկա ձեռք բերելով սև շուկայից, նա նաև մարտիկներ է պատրաստում հենց պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրներում, որտեղ նրանք անցնում են պրակտիկ, այսպես ասած, դասընթացներ։

Վերջապես, արդեն ականատես լինելով Մեքսիկայում տեղի ունեցողին, ակնհայտորեն տեսնում ենք, որ կարտելի կողմից կիրառվող ԱԹՍ-ները, ծանր զինտեխնիկան խոսում է նրա մասին, որ իրենք ունեն կանոնավոր բանակ՝ ի շնորհիվ զենքի սև շուկայի։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 155

Մեկնաբանություններ