Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ԱՄՆ-ը Իսրայելից շտապ հանում է իր դեսպանության աշխատակիցներին

ԱՄՆ-ը Իսրայելից շտապ հանում է իր դեսպանության աշխատակիցներին
27.02.2026 | 16:23

Մինչ Աննա Հակոբյանը փախչում է Հայաստանի կառավարական առանձնատնից, Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանն էլ իր երկրի քաղաքացիներին է դիմել Իսրայելից փախչելու կոչով։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Իսրայելից շտապ հանում է իր դեսպանության աշխատակիցներին, իսկ ամերիկյան ատոմային սուզանավերը հասնում են Իսրայելի ափերի մոտ։

Աննա խաղացնելու փոխարեն ավելի լավ է մտածենք, թե ինչ ենք անելու, եթե, ամեն դեպքում, տեղի ունենա Իրանի վրա լայնածավալ հարձակում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4158

Մեկնաբանություններ