«Ոսկե Գև» մականունով հայտնի 44-օրյա պատերազմի հերոս տանկիստ Գևորգ Ջավախյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերել է բացառիկ խիզախություն և անձնազոհություն։ Հոկտեմբերի 24-ին նրա տանկը թշնամու հարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով նա ստացել է ծանր վիրավորումներ։ Մի քանի օր շարունակ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն հոկտեմբերի 28-ին Գևորգն անմահացել է՝ չգալով գիտակցության։
Նա իր կյանքի գնով պաշտպանեց հայրենի հողը՝ դառնալով արիության, նվիրումի և հայրենասիրության խորհրդանիշ։ Նրա անունը և սխրանքը հավերժ կմնան ժողովրդի հիշողության մեջ, իսկ «Ոսկե Գև»-ի հերոսական ուղին շարունակելու է ոգեշնչել սերունդներին։
Հավերժ փառք և խոնարհում հերոս Գևորգ Ջավախյանի լուսավոր հիշատակին։
Արցախ իմ Տուն