Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սա «տրոյական ձիու» սկզբունքն է՝ նվեր թվացող նախաձեռնության տակ թաքնված վերջնական սպառնալիք

Սա «տրոյական ձիու» սկզբունքն է՝ նվեր թվացող նախաձեռնության տակ թաքնված վերջնական սպառնալիք
30.07.2025 | 14:40

Հայաստանի այսօրվա իշխանությունը, ի դեմս Նիկոլի, տառապում է քաղաքական մի մոլուցքով, որը կարելի է կոչել «դռներ բացողի» սինդրոմ։ Այն ոչ թե պատահականություն է կամ վատ կառավարման արդյունք, այլ, բոլոր վկայություններով դատելով, հստակ ծրագրված ներսից կազմաքանդման քաղաքականություն, որի խորքային նպատակն է՝ կազմալուծել ազգային դիմադրողականության բազային համակարգերը․ Նիկոլը հանուն սեփական բարօրության պատրաստ է գնալ ցանկացած կուլուարային գործարքի։

Նիկոլն ու իր իշխանությունը տան դարպասը ներսից բացող ծախու վարձկաններ են, որոնք ներդրվել են աշխարհաքաղաքական տեկտոնական շարժումների այս ռիսկային փուլում՝ կոնկրետ հանձնարականով։ Նիկոլենք գործում են այն տրամաբանությամբ, որ պետական համակարգը պետք է բացել արտաքին ուժերի առաջ, ներառյալ՝ վտանգավոր աշխարհաքաղաքական նախագծերը։ Սա «տրոյական ձիու» սկզբունքն է՝ նվեր թվացող նախաձեռնության տակ թաքնված վերջնական սպառնալիք։

Եթե հետհայացք գցեք Նիկոլի ու նրա քաղաքական թիմի կողմից արվող քայլերի հաջորդականությանը, ապա կտեսնեք, թե ինչ համակարգված են կազմաքանդում պետականությունը․ սրանք սկսել են կրթությունից, ամբողջովին խեղել են կրթական համակարգը և իրենց այս «նորաձևության» շարժման շրջանակներում ամբողջովին գլխիվայր են շրջել թե պատմական իրական փաստերը, թե ազգային արժեհամակարգերի հետ կապված յուրաքանչյուր դետալ։ Օրինակ, եկեղեցու և բանակի համակարգված հարվածում. սիմվոլների, ինստիտուտների և ինքնության առանցքային հիմնասյուների թիրախավորում։ Այս ամենը պատահական չէ, այլ մեկ կենտրոնից կառավարվող նախագծի փուլեր են։

Ասածս պնդման դասական դրսևորումը նախօրեին հայտնի «դաշնակահար» (իրականում՝ նախագահի ֆունկցիաներն իրականացնող) Վահագն Խաչատուրյանի՝ Սյունիքում արված հայտարարությունն էր, ըստ որի՝ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար. եթե մենք կարողանում են այդ դարպասները բացել (տվյալ դեպքում Մեղրիի հատվածի մասին է խոսքը)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»:

Ըստ էության՝ երբ Սյունիքը անվանվում է «զարգացման դարպաս», այն դեպքում, երբ նույն Սյունիքի սահմանապահ գյուղերում ապահովության նվազագույն երաշխիք չկա, սա արդեն ոչ թե անպատասխանատու հայտարարություն է, այլ հետագա կապիտուլյացիայի հոգեբանական նախապատրաստում։ Սրանք սովորեցնում են ժողովրդին, որ բաց դարպասները ոչ թե վտանգ են, այլ «հնարավորություն», մինչդեռ իրականությունը հակառակն է։

Այս իշխանությունը ոչ թե սխալվում է, այլ գործում է ծրագրով, որի վերջնարդյունքը պետք է լինի ազգային ինքնիշխանության, մշակույթի, կրթության և անվտանգության համակարգերի կազմաքանդումը։ Նրանք ներդրված գործակալներ են, ովքեր իրականում ոչ թե բացում են ապագայի դռները, այլ հանում են վերջին կողպեքները, որոնց հետևում ապրում է դեռ անկախության ակնկալիքը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ