Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ասում են

Ասում են
24.05.2022 | 07:26

Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարել կառուցել, մեծացնել ու հզորացնել իր բանակը։ Ամեն օր բարեփոխումների վրա են աշխատում, նոր սպառազինություն են ներկրում, ոչ միայն վերականգնում են պատերազմի ժամանակ կրած կորուստները, այլև անընդհատ նոր բան են բերում։ Նրանց խոսքով՝ իրենք անցնում են Թուրքիայի, ավելի ստույգ, ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտներին։


Այսինքն, Ադրբեջանի համար պատերազմը չի ավարտվել, իսկ եթե նկատի ունենանք աշխարհակարգի փոփոխությանը միտված արդի գործընթացները,, ապա չեմ կարծում, թե նույնիսկ հարցն այն է, որ Հայաստանը կդառնա պակաս ինքնիշխան, մենք կդառնանք ամբողջովին թուրքահպատակ տարածք։ Ցավոք, ես կարծում եմ, որ կա շատ լուրջ, շատ իրական և շատ մոտ վտանգ, որ մենք կարող ենք ընդհանրապես չլինել այս տարածաշրջանում։


Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում գրավել է մի քանի տարածքներ Սիրիայում, Իրաքում, և այդ տարածքներում տեղի բնակչությունը ոչնչացվում է, արտաքսվում կամ մնում է ստրուկի կարգավիճակում։


Կարեն Վրթանեսյան

Դիտվել է՝ 48839

Մեկնաբանություններ