ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Անակոնդայի ռազմավարությունը»

«Անակոնդայի ռազմավարությունը»
25.07.2026 | 13:43

Այսօր ուզում եմ գրել «Անակոնդայի ռազմավարության» մասին։

Անակոնդայի ռազմավարությունը որպես մշակված և գիտակցված ռազմավարություն առաջին անգամ կիրառել է ամերիկյան Հյուսիսը Հարավի նկատմամբ քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Հետո Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն Անակոնդայի ռազմավարությունը կիրառեց ԽՍՀՄ նկատմամբ։ Սա շարունակվեց Ռուսաստանի նկատմամբ, Իրաքի, Լիբիայի, այժմ նաև Իրանի նկատմամբ։

Քարտեզում աշխարհաքաղաքականության ռիմլենդյան տեսության համաձայն Հարթլենդը` Ռուսաստանին, շրջափակելու Անակոնդայի ռազմավարությունն է։

Հիմա վերադառնանք մեր տարածաշրջան։ Վերջին շրջանում շատ են խոսում տարածաշրջանում փոխկապակցվածության ստեղծման ու խորացման մասին։ Սա կոնկրետ Հայաստանը Ադրբեջանին և Թուրքիային փոխկապակցելու ծրագիր է։

Թուրքիան և Ադրբեջանը 1990-ականներից Հայաստանի նկատմամբ սկսեցին կիրառել «Անակոնդայի ռազմավարությունը» դրսից, իսկ այժմ, նրանց նպատակն է Անակոնդայի ռազմավարությունը կիրառել Հայաստանի ներսից։

Այս անիծյալ փոխկապակցվածության գաղափարի ռազմավարական նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի համար այն է, որ Հայաստանը լոգիստիկ, տնտեսական, պարենային, էներգետիկ կախվածություն ձեռք բերելով հրաժարվի անկախ արտաքին քաղաքականություն ունենալու հնարավորությունից (օբյեկտիվորեն զրկելու են) և վերածվի սովորական կցորդի, որի միակ ֆունկցիան կլինի ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռեգիոնալ հավակնությունների տարանցման անվտանգությունը, թույլ չտալով անկախ քաղաքականության հնարավորություն։

Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանի համար սոսկ իրավական խնդիր չէ, այն սիմվոլիկ և խորքային հարց է, որի նպատակն է ապահովել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցության բացարձակացում։

Հայաստանի Անկախության Հռչակագիրը միայն սիմվոլիկ փաստաթուղթ չէ, այն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության փիլիսոփայությունն է, և եթե դու համաձայն ես փոխել այդ փիլիսոփայությունը, նշանակում է դու ընդունել ես քո նոր կարգավիճակը...

Ցանկացած կողմ, ով քարոզում է Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի միջև փոխկապակցվածություն, Սահմանադրության փոփոխություն, նրանք սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը»:

Իսկ անակոնդան մի օր նաև խեղդում է:

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ