18.09.2018|
00:08
Սրբության այս կոչը Տերն ուղղել է բոլոր դարերի բոլոր քրիստոնյաներին:
Սրբության ճանապարհը հոգևոր անտեսանելի պատերազմի ուղի է, որտեղ Քրիստոսի զինվորի հակառակորդը մարդու վաղեմի թշնամին է` բանսարկու սատանան, որի նենգությանն ու խորամանկությանը սահման չկա, և որը գիշեր-ցերեկ «մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5; 8):