Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Մա՛րդ լինենք, վա՛րդ լինենք, զա՛րդ լինենք»

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «Մա՛րդ լինենք, վա՛րդ լինենք, զա՛րդ լինենք»
14.03.2013 | 23:57

Մեր Հայ Մեծերն այնքա՜ն մոտ են մեզ, այնքան սիրելի, ժողովրդական, որ անհնար է պատկերացնել, թե մի օր նրանք կարող են մահանալ: Ցավալի է: Գնա՜ց նաև մեր Ոզնին՝ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ: «Ես մարդ չեմ, ոզնի եմ»,-նշել է Նա: Չեմ մոռանա այն օրը, երբ դասերս վերջացնելուն պես անմիջապես գնացի նրա մոտ: Ինձ մի հիանալի քառատող նվիրեց ու հարցրեց. «Ամուսնացա՞ծ ես»: «Չէ՜, չէ՜, ես դեռ 18 տարեկան եմ: Դեռ շուտ է»: Ու միասին ծիծաղում էինք: Վերջում նվիրեց իր 75-ամյակին նվիրված մի բուկլետ՝ հետևյալ գրությամբ. «Քո գալիք հարսանիքի թամադա»: Երբ դուրս էի գալիս, կրկին հիշեցրեց. «Ես քո հարսանիքի թամադան եմ լինելու, հենց ամուսնանալու լինես, ինձ կասես»:

Մեր ժամանակների լավագույն երգիծաբան, բանաստեղծ, սուր մտածողությամբ, բառ ու բանով հարուստ մտավորական, հումորի արքա, կնամեծար, կնա«մոլ», սիրավառ անհատականություն: Գարնան նման եկար ու գարնանը գնացիր: Լու՜յս քո հիշատակին, սիրելի Մարդ:

Դիտվել է՝ 7779

Մեկնաբանություններ