Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Փոթորկվում ենք նորից

Փոթորկվում ենք նորից
08.11.2015 | 14:41

Հերթական մագնիսական փոթորիկն է սկսվել Երկրի վրա՝ երկրորդը մեկ շաբաթում: Գիտնականները փոթորկի սկիզբը ֆիքսել են նոյեմբերի 6-ին` 21: 18-ին` Մոսկվայի ժամանակով: Արևի բռնկումային ակտիվությունը նոյեմբերի 7-ին և 8-ին ցածր կլինի, գեոմագնիսական դաշտը` մեղմ կամ չափավոր տատանումներով: Պատմության մեջ ամենահզոր երկրամագնիսական փոթորիկը գրանցվել է 1859-ին:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ