Ինչու՞ է Սամոդուռն առ այսօր ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում:
Որովհետև պառլամենտի ընդդիմադիր աթոռները զբաղեցնում են նրանք, ովքեր տարիներ շարունակ կեղեքել են երկիրը:
Նիկոլ Փաշինյան, ընդդիմությանը լավ նայիր, այն լրիվ գտածո է քեզ համար:
Առ այսօր ընդդիմությունը չի ներկայացրել վարչապետի իր թեկնածուին:
Առ այսօր ընդդիմությունը չի նախաձեռնել անվստահության գործընթաց վարչապետի նկատմամբ:
Հայաստանի իշխանության վերին էշելոններում բազմաթիվ են տարբեր տեսակի գործակալները ու ոչ մի ընդդիմադիր, այդպես էլ, այս ծանր հարցի վերաբերյալ հետևողականություն չդրևորեց:
2018 թվին մեծ խաբեություն է տեղի ունեցել:
Հազարավոր պատանիներին, երիտասարդներին փողոց փակել են տվել, իսկ հետո տարել մտցրել են «Բայրաքթար»ների տակ: Ալենսիմոնյանների, ռուբենռուբինյանների հետ գործուղումների մեկնող, պետական բյուջեից միլիոնավոր դրամներ ստացող կուսակցական վիժվածքներ, այս հարցն ո՞վ պիտի բարձրացներ պառլամենտում:
Հարց եմ տալիս, եթե Փաշինյանն այսօր հրաժարական տա, ո՞վ պետք է իր փոխարեն գլուխ բերի դելիմիտացիայի գործընթացը: Ո՞վ:
Տարո՛ն Մարգարյան, դու՞, թե՞ քո շեֆը:
Արմե՛ն Գևորգյան, դու՞, թե՞ քո շեֆը:
Երկիրը կանգնած է նոր ողբերգության շեմին:
Փաշինյանն ունի հակահայկական հստակ նոր պայմանավորվածությունններ, որոնք հողի վրա իրականացնելու համար ցանկանում է նոր պատերազմ, նոր էսկալացիա:
Հետույքներդ կապել եք ձեր պադոշ երեսներին, կասկեքդ ձգել ու կպել եք ձեր աթոռներից:
Ո՞վ պետք է այս ամենը կանխի, եթե ո՛ չ պառլամենտական ընդդիմությունը:
Ժողովուրդն այս ամենը ձեզ չի ներելու, Փաշինյանին բերած ու պատերազմից հետո լեգիտիմացրած սրիկաներ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)