Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Մի պահ դարձեք 120 հազար հայերից մեկը, որոնք Արցախում հենց այս վիճակում են

Մի պահ դարձեք 120 հազար հայերից մեկը, որոնք Արցախում հենց այս վիճակում են
22.07.2023 | 07:44

«Սիրելի երևանցիներ, առաջիկա շաբաթվա ընթացքում Երևանում գործող մոլերում, խանութներում, սուպերմարկետներում՝ (Yerevan City, SAS Supermarket, Parma Supermarket, Nor Zovq, Rossia Mall ,Erebuni Mall, Petak, Dalma Garden Mall , Yerevan Mall , RIO Mall , Mega Mall) դադարեցվելու է առևտուրն ու սպասարկումը բոլոր տեսակի սննդային ապրանքների արագ սպառման և մատակարարման անհնարինության պատճառով: Հաշվառեք ձեր ընտանիքի պարենային մինիմալ պահանջները և անցեք սննդամթերքի սպառման մինիմալ ռեժիմի:

Երևանի և հարակից շրջանների դեղատների ցանցերը, համարյա բոլոր տեսակի դեղատեսակների սղության, իսկ առաջին անհրաժեշտության դեղորայքների բացակայության պատճառով, ևս սահմանափակելու են դեղատների գործունեությունը:

Վառելիքի՝ բենզին, դիզել, հեղուկ գազ, մոտալուտ պաշարների լիակատար սպառման պայմաններում Երևան քաղաքում և հարակից շրջաններում հաջորդ շաբաթվանից դադարեցվելու են գազալցակայանների և վառելիքի լիցքավորման RanOil, FLASH, MAXOIL, CPS սպասարկման կետերը:

Շտապ օգնության, քաղաքային տրանսպորտի, քաղաքացիական տրանսպորտային միջոցների, տաքսի ծառայությունների գործունեությունը կտրուկ սահմանափակվելու է: Անհրաժեշտ է պլանավորել ձեր ընտանիքներում ապրող հղի կանանց, առողջական խնդիրների տարբեր ծանրություն ունեցող անդամների բուժման և ծնունդ-օգնության կազմակերպումը առանց ամբուլատոր և դեղորայքային բուժման հենց տնային պայմաններում՝ նրանց մոբիլ տեղաշարժման անհնարինության պատճառով:

Հաջորդ շաբաթվանից Երևան քաղաքում և հարակից շրջաններում կասեցվելու է գազի, էլեկտրաէներիագիայի և ջրի մատակարարումը՝ նոր սահմանափակ ռեժիմի անցնելու պատճառով: Անհրաժեշտ է անցնել ձեր կենցաղի պլանավորմանը և կազմակերպմանն առանց էլեկտրաէներգիայի, գազի և ջրի, մինչ կկազմակերպվի օրական շատ սահմանափակ ժամանակով

լույսի, գազի և ջրի հնարավոր մատակարարումը:

Հաջորդ շաբաթվա ավարտին, վերը նշված ծայրահեղ իրողությունների արդյունքում, չի բացառվում համատարած սովահարության, վարակների տարածման, մահացությունների, հանցագործությունների կտրուկ աճ, ուստի անհրաժեշտ է ցուցաբերել բարձր «քաղաքացիական պայմանագրային գիտակցություն»:

Միևնույն ժամանակ օդային («Զվարթնոց» օդանավակայան, Գյումրիի «Շիրակ» օդանավակայան) և ցամաքային «Բագրատաշեն», «Բավրա» անցակետերով տեղաշարժման անհնարինության պատճառով հնարավոր չի լինելու լքել հանրապետությունը և ապահովել երկրից դուրս գտնվող ձեր երեխաների, ծնողների և ընտանիքի այլ անդամներների վերադարձը:

Երևան քաղաքն ու հարակից շրջանները հաջորդ շաբաթվա կեսից գտնվելու են ադրբեջանաթուրքական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ՝ թե՛ ցամաքից, և թե՛ երկնքից: Ադրբեջանական հատուկ ջոկատային միավորումերը դիրքավորվել են Երևան քաղաքի 12 վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն) մատույցներում սպասելով ներխուժման հրամանի: Ուստի անհրաժեշտ է ցուցաբերել բարձր «քաղաքացիական պայմանագրային գիտակցություն»՝ հավատարիմ մնալով «թավշյա ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» արժեքներին և ՀՀ ընտրված իշխանությունների որդեգրած «խաղաղության դարաշրջանին»:

Այս ողջ շաբաթվա ընթացքում ՀՀ ընտրված իշխանությունները կլինեն ժողովրդի հետ և ժողովրդի կողքին, կմասնակցեն հրապարակում տեղադրված վրանի մեջ իրականացվող նստացույցին՝ սպասելով միջազգային հանրության գնահատականներին, հայտարարություններին հորդորներին, կոչերին, դատապարտումներին:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առջև»:

P.S. Մի պահ դարձեք 120 հազար հայերից մեկը, որոնք գտնվում են այս վիճակում: Մի պահ...

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5176

Մեկնաբանություններ