Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
2025 թ․ առաջին եռամսյակում Վրաստան ներմուծվող ռուսական գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականի ցուցանիշը՝ առաջին անգամ վերջին 18 տարվա ընթացքում: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում գազի ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է 183,048 մլն դոլար...