Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլն Ադրբեջանի թթվածինն է

Նիկոլն Ադրբեջանի թթվածինն է
19.04.2025 | 10:43

Թյուրքական պետությունների կազմակերպությունում տարաձայնություններ են ծագել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) կարգավիճակի շուրջ:

ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընդունված հռչակագիրը, որում հիշատակվում էր «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչելու դեմ ՄԱԿ-ի բանաձևերը՝ հակասություններ է առաջ բերել:

Թյուքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամներ Ղազախստանը, ՈՒզբեկստանը և Ղրղզստանն անտեսեցին Թուրքիայի դիրքորոշումը: ՔՊԿ-ում դիտորդ Թուրքմենստանը նույնպես չի ճանաչում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ):

Այս ֆոնին աչքի է ընկնում Ադրբեջանի դիրքորոշումը. Ապրիլի 9-ին նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն աջակցություն հայտնեց Հյուսիսային Կիպրոսի անկախությանը` ընդգծելով սերտ կապերը և հայտարարելով «ՀԿԹՀ»-ին աջակցելու իր պատրաստակամության մասին՝ մինչև նրա միջազգային ճանաչումը:

Նիկոլն Ադրբեջանի թթվածինն է նաև այս հարցում: Նիկոլի շնորհիվ և աջակցությամբ Արցախն օկուպացնելուց հետո, Ալիևն ազատորեն անցել է Հյուսիսայի Կիպրոսի օկուպացիան պաշտպանելու գործընթացին: Եվ զավեշտն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ով նախատեսված Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը Նիկոլի աջակցությամբ խեղդելուց հետո, Ալիևն այժմ անկաշկանդ լծվել է «ՀԿՔՊ» անկախության միջազգային ճանաչմանը:

Ադրբեջանի և ԹՊԿ անդամ Կենտրոնական Ասիայի երկրների դիրքորոշման այս հակադրությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թուրքերի հետագա ինտեգրման համար և խաթարել թյուրքական աշխարհն իր ազդեցության տակ համախմբելու Թուրքիայի հավակնությունները:

Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցը դառնում է լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս ԹՊԿ-ներսում արտաքին քաղաքականության տարաձայնությունները։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.1

Թյուրքախոս երկրներն անգամ, յուրաքանչյուրն իր շահն է առաջ տանում և սա շատ բնական երևույթ է: Իսկ թուրքերի ոտքերը համբուրող, Արցախն ու Հայոց Ցեղասպանությունն ուրացող Նիկոլը՝ ոչ մի կերպ չի ցանկանում պաշտպանել հայկական շահերը:

Հ.Գ.2

Ադրբեջանական նավթին ու գազին ստրուկ դարձած եվորպացիները ևս պետք է հասկանան, որ Բաքվի բռնապետական ռեժիմին և նրա նիկոլանման դրսևորումներին չի կարելի վստահել:

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ