Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Իրանը փորձում է պատմական իրողությունների միջոցով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա

Իրանը փորձում է պատմական իրողությունների միջոցով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա
29.04.2025 | 11:18

Իրանի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնց, վստահ եմ, անդրադարձ կկատարեն մեր հարգարժան իրանագետները։

Սակայն կուզեմ առնվազն մեկին անդրադառնալ, որը, ըստ իս, ուղերձ էր Ալիևին և Էրդողանին։

Իրանի նախագահը Ալիևին ասում է, որ իրենք երկու կողմից ազգակիցներ են։ Այսպիսով, Իրանի նախագահը Ալիևին ասում է, որ ձեր այդ խաղերը Էրդողանի հետ, թե՝ մեկ ազգ, երկու պետություն, չկա, գոյություն չունի, դուք թուրքերի հետ ոչ մի ազգակցական առնչություն չունեք, դուք իրանական եք: Ծայրից ծայր հանդիմանություն են Իրանի նախագահի ելույթները, որտեղ խոսք կա ճանապարհները բացելու, ազատ ելք ու մուտք անելու, համալսարանական կապերի և այլնի մասին։ Ակնհայտ է, որ Ալիևը փորձում է հնարավորինս հեռու տանել Ադրբեջանը Իրանի ազդեցությունից, իսկ Իրանն էլ փորձում է պատմական իրողությունների միջոցով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9890

Մեկնաբանություններ

ն պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am